Մարտունեցի Օնիկ Հովսեփյանն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կարևոր առաքելություն էր իրականացնում․ շտապ օգնության մեքենայի վարորդն էր, ամենաթեժ կետերում էր լինում, վիրավոր տղաներին էր հասցնում հոսպիտալ։
Օնիկն իրեն ի պաշտոնե վստահված մարդասիրական աշխատանքից զատ, նաև ակտիվ մասնակցություն է ունեցել Մարտունու համար մղվող մարտերին։ Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտից ընդամենը ժամեր առաջ, Օնիկը շտապել է վիրավոր ընկերոջն օգնության հասնելու, զոհված ընկերոջ մարմինն էլ կրակի տակից դուրս բերելու և թշնամու գնդակից զոհվել է։
Մանրամասները՝ տեսանյութում