Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը շարունակում է նախապատրաստվել Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի դեմ առաջիկա հանդիպումներին: Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, թիմին են միացել ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը:
Դավիդ Յուրչենկոն, Տարոն Ոսկանյանը, Արտակ Գրիգորյանը, Արսեն Բեգլարյանը և Նարեկ Գրիգորյանը հավաքականին կմիանան VBET Հայաստանի պրեմիեր Լիգայի՝ իրենց ակումբների միջև կայանալիք հանդիպումից հետո։