Մալխասյան Գագիկը հրաշքով փրկված էն «Հադրութի մալադոյներից» էր, ում պատերազմի վերջին օրերին տեղափոխեցին Շուշի ու այնտեղ էլ զոհվեց


Մալխասյան Գագիկը հրաշքով փրկված էն «Հադրութի մալադոյներից» էր, ում պատերազմի վերջին օրերին տեղափոխեցին Շուշի ու այնտեղ էլ զոհվեց
Նոյեմբեր 9 10:32 2021
Մալխասյան Գագիկը գյումրեցի էր։ 2020-ի հուլիսին կիսատ թողնելով ուսումը, զորակոչվում է բանակ։ Հադրութում էր ծառայում։ 2 ամսվա զինծառայող էր Գագիկը, երբ սկսվեց պատերազմը։
Պատերազմի առաջին օրվանից առաջնագծում էր. սկզբում Հադրութում, ապա՝ Մարտունիում, որտեղ 10 օր շրջափակման մեջ է եղել, ապա կարողացել է հրաշքով դուրս գալ։
Էս տղեն հրաշքով փրկված էն «Հադրութի մալադոյներից» էր, ում պատերազմի վերջին օրերին տեղափոխեցին Շուշի։ Թե ինչպես նրանք պետք է պաշտպանեին քաղաքը, այսօր ոչ ոք չի պարզաբանում...
1 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, 2 ամսվա զինծառայող Գագիկենց վաշտն ընկնում է շրջափակման մեջ, բայց այս անգամ, ցավոք, հրաշք տեղի չի ունենում։ Շուշիի մատույցներում զոհվում է Գագիկը...
Հավերժ փառք քեզ, քաջ տղա։ Հիշատակդ վառ։
Գագիկը 19 տարեկան էր։