Երդվել էր՝ թուրք գերի վերցնի, մեջքին դանակով գրի. լրացավ հերոս Հովհաննես Մարուքյանի մահվան տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Երդվել էր՝ թուրք գերի վերցնի, մեջքին դանակով գրի. լրացավ հերոս Հովհաննես Մարուքյանի մահվան տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբեր 8 21:34 2021

Նոյեմբերի 7-ին Սերժանտ Հովհաննես Մարուքյանի (Հովոյի) մահվան տարելիցն էր: Հովհաննեսը ծառայել է Հադրութում։ Պատերազմի առաջին իսկ օրվանից խիզախորեն կռվել է նենգ թշամու դեմ։ Մասնակցել է Հադրութի, Քարինտակի եւ Շուշիի պաշտպանությանը։ Սակայն Շուշիի համար մղվող մարտերից մեկի ժամանակ նոյեմբերի 7-ին հերոսաբար ընկել է՝ փրկելով շուրջ 102 զինծառայողի կյանք։

Ընկերների պատմելով՝ պատերազմի դաշտում Հովհաննեսը երդվել է, որ զոհված ընկերների համար պետք է թուրք գերի վերցներ եւ մեջքին Մարուքյան փորագրեր, իսկ հիմա եղբոր գերեզմանին Մկրտիչն է երդվել իրականացնել նրա այդ ցանկությունը։

ArmLur.am-ը ներկա է գտնվել մերօրյա հերոսի հիշատակի արարողությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիդա Եղիազարյան