Գևորգը ոչ միայն հետաքրքիր զրուցակից էր, ուղղակի լավ մարդ, այլ անալիտիկ միտք ուներ․ Աբրահամյան


Գևորգը ոչ միայն հետաքրքիր զրուցակից էր, ուղղակի լավ մարդ, այլ անալիտիկ միտք ուներ․ Աբրահամյան
Նոյեմբեր 7 20:58 2021

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Գևորգ Արշակյանի հետ ծանոթացել եմ ԵՊՀ-ում, ինքը դեռ ուսանող էր, ես Զինված ուժերի հետ կապված քննարկումների էի համալսարանում

 

Հետագայում հանդիպեցինք իր զորամասում, երբ ես Արցախում էի՝ նախագահի խորհրդականի կարգավիճակում։

 

Իր ծառայության ժամանակահատվածում տարբեր առիթներով հանդիպել ենք։ Բացի մարդկային շփումներից, ծառայության հետ կապված տարբեր հարցեր էինք քննարկում։

 

Զինված ուժերի ցանկացած փոփոխության դեպքում մանրամասն ուսումնասիրություններ էի իրականացնում՝ հասկանալու այս կամ այն ռեֆորմի արդյունավետությունը։

 

Գևորգը ոչ միայն հետաքրքիր զրուցակից էր, ուղղակի լավ մարդ, այլ անալիտիկ միտք ուներ և նրա հետ տարբեր ծրագրերի վերաբերյալ քննարկումներ ենք ունեցել։

 

Վերջին անգամ 2020-ի պատերազմի օրերին հանդիպեցի՝ Արցախում, հոկտեմբերի սկիզբն էր, համալսարանականների ջոկատի կազմում պատրաստվում էին Մատաղիս-Եղնիկներ ուղղությամբ մեկնել, վերջին նախապատրաստություններն էին իրականացնում

 

Ցավոք, մեր վերջին հանդիպումն էր։ Մեկ տարի առաջ Գևորգն անմահացավ։

 

Հավերժ փառք պատերազմում ընկած մեր բոլոր հայրենակիցներին»։