«Ալ-Սադը» թիմի գլխավոր մարզիչին՝ Չավիին, թույլ է տվել գնալ իսպանական «Բարսելոնա», հայտնում է քաթարյան ֆուտբոլային ակումբի Twitter-ի միկրոբլոգը։
Չավին «Բարսելոնայում» կփոխարինի Ռոնալդ Կումանին, ով պաշտոնանկ էր արվել հոկտեմբերի 27-ին։
«Ալ-Սադը» պայմանավորվել է Չավիի տեղափոխությունը «Բարսելոնա» կազմակերպել պայմանագրով նախատեսված փոխհատուցման գումարի վճարումից հետո։ «Մենք պայմանավորվել ենք ապագայում համագործակցել «Բարսելոնայի» հետ։ Չավին «Ալ-Սադի» պատմության կարևոր մասն է, և մենք նրան հաջողություն ենք մաղթում: Նա մեզ մի քանի օր առաջ ասել էր, որ ցանկանում է հենց հիմա տեղափոխվել «Բարսելոնա», քանի որ հարազատ ակումբը ծանր շրջան է ապրում։ Մենք դա հասկացանք և որոշեցինք չխոչընդոտել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Չավին «Բարսելոնայի» շրջանավարտ է և 17 տարի խաղացել է ակումբում։ Այս ընթացքում կիսապաշտպանը դարձել է Իսպանիայի ութակի չեմպիոն, երկրի գավաթի եռակի, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող։ Նա նաև երկու անգամ հաղթել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։
«Ալ-Սադը», Չավիի գլխավորությամբ, հաղթել է Քաթարի առաջնությունը, երկու անգամ՝ Քաթարի գավաթը, մեկ անգամ՝ Քատարի Սուպերգավաթը։
«Բարսելոնան» 11 խաղից հետո 16 միավորով 9-րդն է Իսպանիայի առաջնությունում։ Չեմպիոնների լիգայում չորս տուրից հետո վեց միավորով կատալոնական ակումբը երկրորդն է E խմբում՝ վեց միավորով զիջելով Մյունխենի «Բավարիային»: