ԱԱ․ Դավիթ Չալոյանի փառահեղ հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ կիսաեզրափակիչում


ԱԱ․ Դավիթ Չալոյանի փառահեղ հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ կիսաեզրափակիչում
Նոյեմբեր 4 19:07 2021

Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը փառահեղ հաղթանակ տարավ բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում՝ ապահովելով առնվազն փոխչեմպիոնի տիտղոսը։

+92 կգ քաշային կարգում Դավիթ Չալոյանը մենամարտեց երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաեւի հետ եւ բացահայտ առավելությամբ հաղթեց 5։0 հաշվով։

 

Չալոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում հայ մարզիկը 4:1 հաշվով հաղթել է կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիին, քառորդ եզրափակիչում էլ տպավորիչ հաղթանակ տարել ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի նկատմամբ եւ նվաճել Հայաստանի առաջին մեդալն աշխարհի առաջնությունում: