Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց 63.5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Եվրոպայի կրկնակի չեմպիոնը առավելության հասավ ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ:
Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանը պարտություն են կրել: