Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անվան դպրոցի բակում հպարտության ու հուզմունքի օր էր:
Այնտեղ էին հավաքվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած մասիվցիներ Արսեն Մարտիրոսյանի, Արտավազդ Մարտիրոսյանի, Գոռ Ավագյանի, Արմեն Պետոյանի, Ռաֆայել Գեղամյանի, Դերենիկ Կիրակոսյանի հարազատները, մանկության, պատանեկություն և զինակից ընկերները, անծանոթներ, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ:
2020թ.-ի սեպտեմբերի 27-ին, երբ թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախ աշխարհի վրա, Արսենը, Արտավազդը, Գոռը, Արմենը, Ռաֆայելը և Դերենիկը կամավոր մեկնեցին Արցախ՝ պաշտպանելու Արցախ աշխարհը:
Տղաները միասին եղել են Հադրութի ամենաթեժ կետերում: Առաջնագծում՝ մյուս զինակից տղաների հետ, կենացմահու պայքար են տվել, ապա առաջադրանք կատարելու համար մեկնել են Մարտունի 2: Ցավոք, 2020 թ հոկտեմբերի 29-ին տղաները զոհվում են:
Ավելին ՝ Shamshyan.com