Ռիգայում ընթացող շախմատի 2021 Grand Swiss խոշոր մրցաշարում կայացել է 2-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է ամերիկացի Հանս Մոկե Նիմանին: Նա վաստակել է 1,5 միավոր և ընդհուպ մոտեցավ մրցաշարի երեք առաջատարին` Ալիռեզա Ֆիրուջային, Իվան Սարիչին ու Ալեքսանդր Պրեդկեին, որոնք տարել են երկու անընդմեջ հաղթանակ:
Վաղը կկայանան 3-րդ տուրի պարտիաները: Հայ շախմատիստը սևերով կհանդիպի ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ: