«Ոսկե Գևի» հիշատակի օրն էր այսօր։ Մեկ տարի առաջ այս օրը, առավոտյան, անօդաչուի հարվածից ստացած վիրավորումներից այդպես էլ գիտակցության չգալով, հիվանդանոցում անմահացավ Գևը: Հոկտեմբերի 27-ին մայրը վերջին անգամ Գևին տեսավ հիվանդանոցում։ Մոր այցից ժամեր անց տղայի սիրտը կանգ առավ։
Եռաբլուրում այսօր ոսկե մայրամուտ էր...