Մանուկյան Արմանը Շիրակի մարզից էր, Մեղրաշատ համայնքից։ Շիրակի պետհամալսարանի «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» բաժինն ավարտելուց հետո պայմանագրային ծառայության է անցնում Արարատի զորամասում։
Պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի 5-ին, նրանց տեղափոխում են Ջրական (Ջեբրայիլ)։ Շուրջ 14 օր թշնամու դեմ անհավասար կռիվ տալուց հետո Արմանը ընկավ հայրենիքի համար մղվող մարտերում։ Նա զոհվեց հոկտեմբերի 19-ին, Իշխանաձորում, անօդաչուի հարվածից։
Այսօր Արմանի ծննդյան օրն է։ Նա պետք է դառնար 23 տարեկան, բայց հավերժ 22 մնաց...
Երկնային ծնունդդ շնորհավոր, քաջ տղա։ Հավերժ փառք քեզ։