Մթերքներ, մրգեր և բանջարեղեն, որոնք կբարելավեն ձեր հիշողությունը և ուղեղի աշխատանքը


Մթերքներ, մրգեր և բանջարեղեն, որոնք կբարելավեն ձեր հիշողությունը և ուղեղի աշխատանքը
Հոկտեմբեր 24 16:58 2021

1. Հապալաս, ելակ, ազնվամորի

Հակաօքսիդանտները կանխում են բորբոքումները, և այս հատապտուղները հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք ապահովում են թթվածնի մատակարարումը գլխուղեղին: «Թթվածինը գլխուղեղի ամենակարևոր սնուցիչն է»,- այս մասին հայտնում է բուսաբուժության ջատագով, բազմաթիվ գրքերի հեղինակ Լուիս Հոլինանը (Louise Hallinan):

Հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղի բորբոքման նվազեցման արդյունքում նվազել է նաև Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդանալու վտանգը:

hapalas

2. Ընդեղեն

Ուղեղի աշխատանքի համար ամենաշատն օգտակար են ընկույզն ու նուշը: «Ընկույզը կանխում է ուղեղի բորբոքումները, ակտիվացնում է ուղեղի նոր բջիջները և CoQ10 հակաօքսիդանտի աղբյուրներից մեկն է հանդիսանում»,- ասում է Հոլինանը:

Նուշն իր մեջ պարունակում է ճարպեր, որոնք շատ օգտակար են ուղեղի աշխատանքի համար:

nush

3. Կանաչ տերևաշատ բանջարեղեններ

Սպանախը և կաղամբը հարուստ են A, C և E վիտամիններով, որոնք բոլորն էլ հակաօքսիդանտներ են: Բրոկկոլին և բրյուսելյան կաղամբը նույնպես հարուստ են հակաօքսիդանտներով:

brokolin

Լ. Հոլինանն ասում է, որ մի քանի փորձեր, որոնք արվել են առնետների վրա, ցույց են տվել, որ կանաչ տերևաշատ բանջարեղեններն օգտակար են ուղեղի համար:

 

«Հետազոտողներից մեկը սկսեց առնետների մի խմբին կերակրել սպանախով, իսկ մյուս խմբին՝ ոչ,- պատմել է Հոլինանը,- Ավելի ուշ պարզվեց, որ այն առնետները, որոնց կերակրել էին սպանախով՝ ունեն ավելի լավ հիշողություն, սովորելու ավելի լավ կարողություններ և մեծ տարիքում ուղեղի ավելի քիչ վնասվածք»:

4. Ձուկ

Ուղեղը մեր մարմնի 60 տոկոսն է կազմում և մեր մարմնի ամենաճարպոտ մասն է: Հետևաբար, Օմեգա-3 ճարպերը, որով հարուստ են յուղոտ ձկները, ուղեղի սնուցման լավագույն միջոցն են:

dzuk

Գեր ձկները, ինչպիսիք են, օրինակ, սկումբրիան, սարդինան և սաղմոնը, որոնք հարուստ են CoQ10 հակաօքսիդանտով, ուղեղը սնուցող լավագույն միջոցներն են: