«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Ա Սերիայի 9-րդ տուրի՝ «Նապոլիի» հետ խաղից ունեցած սպասելիքների մասին, ինչպես նաև խոսել է ակումբում ստեղծված իրավիճակի մասին.
«Մենք 15 միավոր ունենք Ա Սերիայում, մենք ավելիին էինք արժանի: Մեզ բարդ հանդիպում է սպասվում, քանի որ «Նապոլին» հաղթել է բոլոր 8 խաղերում և լավ մարզավիճակում է գտնվում:
Շատերը ծիծաղում են նրանից, թե ինչ տեղի ունեցավ «Ռոմայի» հետ: Ֆրիդկիններն ու Տյագո Պինտոն լիքը կեղտ են ժառանգել ակումբի նախկին սեփականատերերից: «Ռոմայի» ներկայիս սեփականատերերը շատ գումարներ ծախսեցին սխալներն ուղղելու վրա: Նրանք փորձում էին պայմաններ ստեղծել նախագծի համար, որը ժամանակ է անհրաժեշտ:
Եթե որևէ մեկն ասի, որ Մոուրինյուն դժգոհ է, սուտ է: Մոուրինյուն ավելի՞ շատ խաղացողների է ցանկանում: Իհարկե, ինչպես բոլորը,նա ցանկանում է, որ ռոտացիա լինի: Մոուրինյուն միևնույն մակարդակի խաղացողների՞ է ցանկանում: Այո, բայց Մոուրինյուն ապուշ չէ, նա հարգում է Ֆրիդկիններին և Տիագո Պինտոյին: Մոուրինյուն հասկանում է իրավիճակը»,-Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: