Իրեն ամրակցված ПК-ով ընկերների նահանջն ապահովելիս զոհվում է 18-ամյա Էդգարը. նա միշտ բարձր պահեց հայ ազգի պատիվը և հայ ազգի համար էլ զոհեց կյանքը


Իրեն ամրակցված ПК-ով ընկերների նահանջն ապահովելիս զոհվում է 18-ամյա Էդգարը. նա միշտ բարձր պահեց հայ ազգի պատիվը և հայ ազգի համար էլ զոհեց կյանքը
Հոկտեմբեր 22 00:38 2021
Էդգարը Սազբանդյանը Երևանից էր։ Ավարտելով դպրոցը՝ խոհարարություն է սովորում։ Կիսատ թողնելով ուսումը 2020-ի հուլիսի 13-ին զորակոչվում է բանակ։ 6 ամիս պետք է ծառայեր Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվեր Դիլիջան։ Բայց չհասցրեց. 3 ամսվա զինծառայող էր Էդգարը, երբ սկսվեց պատերազմը։
Հոկտեմբերի 20-ին Արմավիրի զորամասի նորակոչիկներին ևս ուղարկում են Արցախ՝ Սանասարի (Կուբաթլուի) դիրքերը պաշտպանելու։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 21-ին, իրեն ամրակցված գնդացրով ընկերների նահանջն ապահովելիս զոհվում է Էդգար...
2013 թ.-ից Էդգարը դհոլի էր հաճախում, բազմաթիվ առիթներն էր ունեցել միջազգային բեմերում բարձր պահելու հայ ազգի ու Հայաստանի անունը։ Եվ նույն հայ ազգի խաղաղության ու անվտանգության համար էլ իր 18-ամյա կյանքը, առանց մեկ վայրկյան վարանելու, զոհեց հանուն հայրենիքի։
Հիշատակդ վառ, Էդգար ջան։