Այսօր 300-ից ավել զոհված զինվորի պատմության եմ ծանոթացել. 70%-ը 2-6 ամսվա ծառայողների էին...
Նրանցից մեկն էլ Լևոնն էր, ով այս տարվա օգոստոսի 19-ին էր զորակոչվել բանակ։ Ընդամենը 40 օրվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Դեռ նորմալ կարանտինից դուրս չեկած զինվորին ուղարկեցին թուրք հատուկջոկատայինների դեմ կռվելու այն դեպքում, երբ փորձառու ու ծառայություն անցած տղերքին վայենոկմատներից հետ էին ուղարկում՝ ասելով՝ կզանգենք, ու այդպես էլ մինչև պատերազմի ավարտը չզանգեցին։
Կարմիր շուկայի հատվածում թշնամական ԱԹՍ-ի հարվածից հետո Լևոն Լևոնյանը զոհվեց տեղում: Նա ընդամենը 20 տարեկան էր։