«Կներեք հերս, մերս, քրերս, ախպերներս, թեժ էր մարտը, չդիմացա». հասկանալով, որ ողջ չի մնալու, Մանվելը հրաժեշտի նամակ էր գրել հարազատներին


«Կներեք հերս, մերս, քրերս, ախպերներս, թեժ էր մարտը, չդիմացա». հասկանալով, որ ողջ չի մնալու, Մանվելը հրաժեշտի նամակ էր գրել հարազատներին
Հոկտեմբեր 9 15:08 2021
«Մահ իմացեալ՝ անմահություն»-ը Գևորգյան Մանվելի մասին է ասված։ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում ծնված ու Մարտունի 3-ում ծառայող էս տղեն ավելի քաջ էր, ավելի համարձակ, քան շատ «հայրենասերներ» միասին վերցրած։ Հասկանալով, որ փրկվելու շանս չունի, թղթի մի կտորի վրա հրաժեշտի նամակ էր գրել հարազատներին.
«Կներեք, հերս, մերս, քրերս, ախպերներս, իմ շատ սիրելի հարազատներ, թեժ էր մшրտը, չդիմացա, լավ մնացեք»:
Մանվել Ռուդիկի Գևորգյանի անունը մինչ օրս չկա զոհվածների ցուցակում։
Մանվելն ընդամենը 19 տարեկան էր։