Armsport.am-ը գրում է.
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի է դուրս եկել Արսեն Հարությունյանը:
Նա պայքարը սկսել է 1/8 եզրափակչում և 18-10 հաշվով առավելության հասել Ղազախստանի ներկայացուցիչ, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Ադլան Ասկարովի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում 21-ամյա Արսեն Հարությունյանի կմրցի 2021թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Բահրեյնի ներկայացուցիչ Ալիբեգ Ալիբեգովի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Վազգեն Թևանյանը և Արման Ավագյանը պայքարը կսկսեն հոկտեմբերի 3-ին, իսկ Արման Անդրեասյանը մրցագորգ դուրս կգա հոկտեմբերի 4-ին: