Ռուսաստանում կայացել է 1917թ. բոլշևիկյան հեղափոխությունից և Ռոմանովների միապետության տապալումից ի վեր առաջին «թագավորական պսակադրությունը», որին ներկա են եղել Եվրոպայի տարբեր միապետական տոհմերից բազմաթիվ ներկայացուցիչներ, գրում է Daily Mail-ը:
Փեսան 40-ամյա Մեծ դուքս Գեորգի Ռոմանովն է, որն ամուսնացել է իտալացի ընկերուհու՝ 39-ամյա Ռեբեկա Բետարինիի հետ: Պսակադրությունը կազմակերպվել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Իսահակի տաճարում:
Ընդհանուր առմամբ, միջոցառմանը ներկա են եղել հարյուրավոր հյուրեր, այդ թվում՝ Իսպանիայի թագուհի Սոֆիան, Լիխտենշտեյնի արքայազնն ու արքայադուստրը, Բուլղարիայի նախկին միապետն ու թագուհին: