Էս տղու պատմությունը պատերազմի օրերին վստահաբար լսել եք, բայց չեք իմացել, թե ինչ ճակատագիր ունեցավ հետո:
Նոյեմբերի 3-ին Չախմախ բարձունքը գրոհելիս Եղիշե Բոցինյանը 5 տեղից հրազենային վիրավորում է ստանում: Բոլորը կարծում են, թե զոհվել է: Զոհվածների հետ տեղափոխում են դիահերձարան ու միայն այնտեղ է պարզվում, որ «պուլս» ունի, ծանր վիրավոր է:
Ինքը չի սիրում հիշել իր հետ կատարվածը: Ես էլ միամիտ իմացա այդ պատմությունը:
Այսօր արդեն Եղիշեն իմ ռեպորտաժի շրջանակներում պատմում էր Արցախի հերոս իր 2 ընկերների՝ Թովմասի ու Նարեկի մասին:
Ռեպորտաժի վերջում հարցնում եմ.
-Այսինքն, քո համար նոյեմբերի 3-ից պատերազմն ավարտվե՞ց:
-Չէ, իմ համար պատերազմը մինչև հիմա էլ շարունակվում ա...
Արցախից ուժեղ տղերքի մասնակցությամբ հերոս տղերքի մասին ռեպորտաժներ եմ բերելու: