Ստեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ է կազմակերպվել (լուսանկարներ)


Ստեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ է կազմակերպվել (լուսանկարներ)
Սեպտեմբեր 26 22:50 2021

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների, Ստեփանակերտում կայացել է «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ։

 
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ջահերթի մեկնարկը տրվել է Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, որտեղ Տեր Մինաս քահանա Մովսիսյանի ձեռամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել։
 
Այնուհետև  մասնակիցները ջահերով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ տանելով Արցախի՝  100մ. երկարություն ունեցող դրոշը։  Երթին են միացել «Հայաստան»,  «Սփյուռք», «Հադրութ», «Շուշի», «Քաշաթաղ», «Շահումյան», «Քարվաճառ» թևերը։
 
Երթն ամփոփվել է Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ մասնակիցներին դիմավորել են քահանան, զինվորը և հղի կինը, ովքեր խորհրդանշում են հավատը, ուժը և կյանքը։