«Ամայացած դրախտը «ծառ տնկելով» պիտի ծաղկեցնենք... կամ անապատ դառնանք իսպառ»․ Նազենի Հովհաննիսյան


«Ամայացած դրախտը «ծառ տնկելով» պիտի ծաղկեցնենք... կամ անապատ դառնանք իսպառ»․ Նազենի Հովհաննիսյան
Սեպտեմբեր 26 18:45 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել, որն արվել է Դադիվանքում։ Հրապարակմանը կից նա գրել է․ 

««Քարի» մեջ մի ամբողջ կյանք, կորուստ, ցավ ու հույս:

Նոյեմբերի 11. 2020. Դադիվանք: ԱՐՑԱԽ:

 
 

Այս խաչքարը մեր դեմքն է. կնճռոտ, խորախորհուրդ, տեղահանված ու բախտի քմահաճույքին տրված ու մենակ...

Միայնակ: Մոլորված:

Այսօր միայն աղոթք, խունկ, ապաշխարհություն և Խաչի ծանրությունը միակամ տանելու պարտավորություն:

Ասելիքս կողպել եմ հազար փակի տակ:

Անելիքով, գործով ու ամրությամբ եմ ուզում մնալ:

Խաչը մերն է, ծանրությունն էլ, զորությունն էլ մերն է:

Ամայացած դրախտը «ծառ տնկելով» պիտի ծաղկեցնենք... կամ անապատ դառնանք իսպառ:

Էսօր Սուրբ Վարագա խաչի տոնն է:

Երանի սրբազան Մասունքը գտնենք նախ մեր սրտերում ու խղճի մեջ»