Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին Իսպանիայում ուժի մեջ մտած նոր ընթացակարգի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է համաճարակաբանական տեսանկյունից ոչ ապահով երկրների ցանկում։
«Տեղեկացնում ենք, որ ս․թ․ սեպտեմբերի 15-ին Իսպանիայում ուժի մեջ մտած նոր ընթացակարգի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է համաճարակաբանական տեսանկյունից ոչ ապահով երկրների ցանկում, ինչը նշանակում է, որ այսուհետ զբոսաշրջային նպատակով Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ, ընդ որում՝ պատվաստանյութը պետք է գրանցված լինի Իսպանիայի Առողջապահության նախարարության կողմից (Pfizer-BioNTech, Moderna, Astra-Zeneca, Janssen/Johnson&Johnson, Sinovac y Sinopharm) ։
Բացառիկ դեպքերում ՀՀ քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել նաև ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելով, սակայն այս պարագայում անհրաժեշտ է նախապես ճամփորդելու թույլտվություն ստանալ ՌԴ-ում Իսպանիայի դեսպանության հյուպատոսական բաժնի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ: