ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ ներկայացրել է համաճարակով պայմանավորված ՀՀ-ում տիրող իրավիճակը և պատասխանել հանրությանն առավելա հետաքրքրող հարցերին: «Հարց է հնչում, թե արդյոք անհրաժեշտ են բազմակի զննություններն ու հետազոտությունները մինչև պատվաստումը: Պատասխանը շատ պարզ է. դրա անհրաժեշտությունը չկա: Կա կոնկրետ ցուցում, թե ինչ պիտի արվի մինչ պատվաստումը: Նախքան պատվաստումը չափվում է ջերմությունը, զարկերակային ճնշումը և առաջնորդվում ենք կոնկրետ ուղեցույցերով, ուստի մենք որևէ նկատառում չունենք մեր քաղաքացիներին ավելորդ ծախսի տակ գցելու և անհարկի հետազոտություններ անցնել մինչ պատվաստումը»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |