Արցախում ռուս խաղաղապահներն ապահովել են խաղողի անվտանգ բերքահավաքը


Արցախում ռուս խաղաղապահներն ապահովել են խաղողի անվտանգ բերքահավաքը
Սեպտեմբեր 6 11:36 2021

Ասկերանի շրջանի վարչակազմը դիմել է ռուս խաղաղապահներին՝ խաղողի բերքահավաքի անվտանգության ապահովման խնդրանքով, քանի որ խաղողի այգիները գտնվում են սահմանի երկայնքով։ Բերքահավաքի անվտանգության ապահովումը կշարունակվի ևս երկու շաբաթ։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Այսօր սկսել ենք խաղողի բերքահավաքը՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Մեր տնօրենը որոշել է բերքի մի մասն ուղարկել մանկատուն»,-նշել է գինու ընկերության ներկայացուցիչը։

Բերքահավաք իրականացնողները առաջին բերքը տրամադրել են Ստեփանակերտում գտնվող գիշերօթիկի երեխաներին։

«Խաղաղապահներն ապահովում են մեր անվտանգությունը բերքահավաքի ընթացքում։ Որոշեցինք առաջին բերքով կիսվել մեր երեխաների հետ»,-նշել է գինու ընկերության ներկայացուցիչը։