Դոլարի ու եվրոյի փոխարժեքն աճել է


Դոլարի ու եվրոյի փոխարժեքն աճել է
Օգոստոս 16 17:57 2021

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 16-ին, կազմել է 492.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 580.29 դրամ (աճել է 1.98 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 682.48 դրամ (նվազել է 3.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.71 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 370.3 դրամ, ոսկի 28,088.71 դրամ, պլատին՝ 16,230.76 դրամ: