Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ


Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
Օգոստոս 2 19:40 2021

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 2-ին, կազմել է 488.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.95 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 580.70 դրամ (աճել է 2.37 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 679.51 դրամ (աճել է 0.28 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.69 դրամ (աճել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 400.08 դրամ, ոսկի՝ 28,656.37 դրամ, պլատին՝ 16,386.28 դրամ: