Հայ մարզիկի փայլուն արդյունքը՝ Տոկիոյում


Հայ մարզիկի փայլուն արդյունքը՝ Տոկիոյում
Հուլիս 24 12:31 2021

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում Արթուր Դավթյանը փայլուն արդյունք է գրանցել։

Երկու ցատկերի  արդյունքում Արթուր Դավթյանը հավաքել է 14.866 միավոր և առաջատարն է: 
Հենացատկի վարժության վերջնական արդյունքները հայտնի կդառնան որակավորման փուլի ավարտից հետո: 
Հենացատկի մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 3-ին:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Հայաստանը 17 ներկայացուցիչ ունի 8 մարզաձևերում: