Մերկելը տագնապ է հայտնել Գերմանիայում կորոնավիրուսով վարակումների թվի աճի պատճառով


Մերկելը տագնապ է հայտնել Գերմանիայում կորոնավիրուսով վարակումների թվի աճի պատճառով
Հուլիս 22 15:55 2021

Գերմանիայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը տագնապ է հարուցում, վարակումների դեպքերի թիվը կրկին արագորեն աճում է: Հուլիսի 22-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մեկելը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Վարակումների թիվն աճում է, դա անհանգստություն հարուցող դինամիկա է: Մեզ մոտ կրկին աճ Է Էքսպոնետայով»,- ասել է նա:

Մեկելը հորդորել է պահպանել սոցիալական հեռավորության կանոնները և դիմակների ռեժիմը, ինչպես նաև վաղօրոք մշակել քովիդի տարածումից պաշտպանության միջոցները:

«Թույլ չտալ առողջապահության համակարգի ծանրաբեռնություններ. դա մեր գործողությոնների հիմքն է»,- ընդգծել է նա: Կանցլերը քաղաքացիներին հորդորել է պատվաստվել COVID-19-ի դեմ:

«Մենք բոլորս ցանկանում ենք վերադառնալ բնականոն կյանքի: Որքան շատ մարդ պատվաստվի, այնքան ազատ կլինենք»,- կարծում է Մերկելը:

Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի տվյալներով՝ վերջին օրը Գերմանիայում կորոնավիրուսով է վարակվել 1890 մարդ: ԳԴՀ-ում ամեն օր հայտնաբերված ախտահարման դեպքերի թիվն աճում է մոտավորապես հուլիսի սկզբից: