Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 71 դեպք, մահացել է 5 մարդ


Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 71 դեպք, մահացել է 5 մարդ
Հուլիս 12 11:06 2021

 

Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 226 459 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 71-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 217 731 (+73) մարդ, այս պահին բուժվում է 3073 (-7) մարդ:

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5655 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4547 (+3), իսկ այլ պատճառներով՝ 1108 (+2):

Վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ: