Կրիշտիանու Ռոնալդուն գործարկել է իր վերջին հյուրանոցային համալիրը, որը գտնվում է Նյու Յորքի Times Square-ում: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:
Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի և Յուվենտուսի գերաստղը նախկինում հյուրանոցներ է բացել Մադեյրայում, Լիսաբոնում և Մադրիդում:
Չորեքշաբթի Ռոնալդուն սոցիալական ցանցերում հայտնել է Մանհեթենի կենտրոնում գտնվող Pestana CR7 հյուրանոցի մասին, որն իր առաջին հյուրանոցն է Եվրոպայից դուրս:
«Ամրագրեք հիմա և բացահայտեք ամենաթեժ նոր հյուրանոցը քաղաքի լավագույն վայրում»,-գրել է նա:
Հյուրանոցի պաշտոնական կայքէջի համաձայն՝ մարդիկ կարող են հյուրանոցում մնալ 1 գիշերը 117 ֆունտ սթերլինգով:
Ռոնալդուի նոր համալիրը նկարագրվում է որպես տիեզերական հյուրանոց, որը «հավատարիմ է աշխույժ և սպորտային ապրելակերպին»:
Հյուրանոցի կայքում ասվում է, որ սա «իդեալական մեկնակետ է նրանց համար, ովքեր չեն ցանկանում բաց թողնել քաղաքի անցուդարձը»:
Ռոնալդուն ոգեշնչվել է հայրենիքից. սենյակներում շատ են Պորտուգալիայի գույները:
Բոլոր սենյակները հագեցած են էսպրեսո պատրաստող սարքերով, սառնարաններով, USB պորտերով, HD-TV-ով և Wi-Fi-ով:
Ռեստորանն առաջարկում է միջազգային ուտեստներ և պորտուգալական խորտիկներ, կան նաև բազմաթիվ էկրաններ, որոնցով կարելի է սպորտային իրադարձություններ դիտել:
Գործում են նաև ֆիթնես կենտրոն և սրահներ բիզնես հանդիպումների համար: