Հաստատվել է կորոնավիրուսի 186 նոր դեպք, առողջացել 78 քաղաքացի


Հաստատվել է կորոնավիրուսի 186 նոր դեպք, առողջացել 78 քաղաքացի
Հուլիս 8 11:21 2021
Հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 987 դեպք, որոնցից 217 381-ը` առողջացած, 4536-ը` մահվան ելքով:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2966 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 220 466 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 5093 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 186 նոր դեպք:
 
Ունենք 78 առողջացած և 5 մահվան դեպք, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: