Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է լուսանկարիչ Գաբոր Նագիի՝ թռչնի թռիչքի բարձրությունից արված լուսանկարները։
35-ամյա լուսանկարիչը, որը Բուդապեշտից է, լուսանկարել է Եվրոպայի ամենահիասքանչ լանդշաֆտները՝ անօդաչու թռչող սարքի միջոցով։ Լուսանկարիչը նշել է, որ յուրաքանչյուր լուսանկար, որ ինքն անում է, յուրահատուկ է իր համար, քանի որ սիրում է լուսանկարել դժվարամատչելի վայրերում։
«Մարդիկ սիրում են օդից արված լուսանկարներ, քանի որ կարող են այդ վայրերով հիանալ այլ տեսանկյունից, և գուցե բոլորն էլ երազում են թռչնի պես թռչել», - ասել է Նագին և հավելել, որ լուսանկարներից յուրաքանչյուն անելու համար ստիպված է լինում ոտքով զգալի տարածքներ անցնել՝ նշելով, որ կադրերից յուրաքանչյուրն իր համաչ սեփական պատմությունն ունի։
Ստորև ներկայացնում ենք լուսանկարչի աշխատանքները Իսլանդիայից մինչև Իտալիա։