Եվրամիությունը հուլիսի 1-ին գործարկել է COVID-ի արտոնագրերի թվային համակարգ, որպեսզի օգնի քաղաքացիներին ավելի ազատ ճանապարհորդել ԵՄ տարածքով, հայտնում է Reuters-ը:
ԵՄ թվային արտոնագիրը QR կոդի տեսքով է, որը ցույց է տալիս, թե արդյոք ճանապարհորդը լիովին պատվաստվել է COVID-19-ի դեմ, ունի արդյոք թեստի բացասական արդյունք, կամ՝ ապաքինումից հետո իմունիտետ: Այն տրվում է եւ գործում է ԵՄ բոլոր երկրներում:
Համակարգը տարածվում է նաեւ ԵՄ-ից դուրս ոչ Շենգենյան երկրների՝ Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի եւ Շվեյցարիայի վրա: