Ազատության հրապարակը մաքրվում է մեքենաների, հեծանիվների վարձույթից, տարբեր զվարճանքի աքսեսուարներից: Նման գործունեությամբ զբաղվողները նախապես զգուշացվել էին, որ հուլիսի 1-ից այլևս չեն կարողանա գործունեություն ծավալել հրապարակում: Այս մասին գրում է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
«Ճիշտ է, որոշ մարդիկ ստուգայցն ավարտելուց հետո դեռ փորձում են շարունակել գործունեությունը, բայց դա երկար չի տևի»,- գրել է նա: