Կարծում եմ՝ 6 տոկոս տնտեսակա աճի կանխատեսումը պահպանողական է, այս մասին կառավարություոնւմ լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
«Մենք հիմա գնում ենք այն ճանապարհով, որը կար մեր հաշվարկներում. տարին երկնիշ տնտեսական աճի մակարդակով փակելու միտքը ու պլանը մնա ուժի մեջ», - ասաց նա:
Նշենք, որ կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 2021 թվականի համար կանխատեսվում էր 3,2 տոկոս տնտեսական աճ, բայց տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում են դեպի վերև:
«Հիմա կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ», - ասաց Փաշինյանը:
Կառավարության նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ գյումթերքի արտահանման մասով ամեն ինչ շատ լավ է. մինչեւ այս պահը ծիրանի արտահանումը կազմել է 21 հազար տոննա, նախորդ տարվա 7,2 հազար տոննայի հետ համեմատած:
«Մենք արդեն գերազացել ենք ամբողջ նախորդ տարվա ծավալը: Նախորդ տարի այդ ծավալը եղել է 19,7 հազար տոննա, իսկ այս տարի արդեն 21 հազար է եւ մենք կարծում ենք, որ կարող ենք հույս ունենալ 50-70 տոկոս ավել արդյունք ունենալ միայն ծիրանի մասով:
Ընդհանուր գյուղմթերքի մասով վիճակն էլ ավելի լավ է: Մենք մոտավորապես կրկնակի ավել գյուղմթերք նք արտահանել նխորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Կարծում եմ, որ տեմպը պահպանվելու է: 2019-ին եւ 2020-ին համարյա նույն քանակի գյուղմթերք է արտահանվել, 2020-ին մոտ 2 տոկոսով ավելի է եղել: Այս տարի էապես լավ արդյունք է լինելու թե 2019-ի, թե 2020-ի նկատմամբ»,-ասաց նա։