Կառավարության չզեկուցվող հարցերի շարքում էր նաև «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ալեքս տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» հարցը, որը և հաստատվեց: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 106 մլն դրամ: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են զուգագուլպաների արտադրության համար: |