Հայաստանում նախօրեին գրանցվել է վարակման 126 նոր դեպք, 104 մարդ առողջացել է, 3-ը՝ մահացել


Հայաստանում նախօրեին գրանցվել է վարակման 126 նոր դեպք, 104 մարդ առողջացել է, 3-ը՝ մահացել
Հուլիս 1 11:07 2021

Հուլիսի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 221 դեպք, որից 216 882-ը՝ առողջացած, 4517-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2722 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 188 922 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 3920 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 126 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 3 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1100 է: