Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բյութագրող ընթացիկ-օպերատիվ ցուցանիշները: Այս մասին հայտնում է կառավարությունը:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ.-ի մայիսին աճել է 10.9%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդ որում՝
արդյունաբերության արտադրանքի թողարկման ծավալն աճել է 7.9%–ով,
ծառայությունների ծավալն աճել է 17.3%–ով,
առևտրի շրջանառությունն աճել է 17.6%–ով,
շինարարության ծավալն աճել է 0.5%–ով,
արտահանման ծավալն աճել է 36.7%–ով,
ներմուծման ծավալն աճել է 34.5%–ով։
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ.-ի հունվար-մայիսին կազմել է 4.3%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է կառավարությունը: