Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է օկուպացված Շուշի քաղաքում Ադրբեջանի հետ խոշորագույն համաձայնագրերից մեկի ստորագրման մասին:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Էրդողանն ասել է, որ իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ միասին կայցելի Ֆիզուլի, ապա՝ Շուշի, որտեղ նրանք կստորագրեն նոր համաձայնագիր:
«Այս համաձայնագիրը կլինի խոշորագույն համաձայնագրերից մեկը Թուրքիայի և Ադրբեջանի միջև», - ասաց Էրդողանը: