Հայաստանում կորոնավիրուսի 37 նոր դեպք է հաստատվել. մահացել է 5 քաղաքացի


Հայաստանում կորոնավիրուսի 37 նոր դեպք է հաստատվել. մահացել է 5 քաղաքացի
Հունիս 6 12:00 2021

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է…

Երեկ կատարվել է 2754 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք: Ունենք 95 առողջացած և 4 մահվան դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

«Հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223180 դեպք, որոնցից 214363-ն` առողջացած, 4458-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3268 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1102551 թեստավորում: 
Այսպիսով` երեկ կատարվել է 2754 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք: Ունենք 95 առողջացած և 4 մահվան դեպք: 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1091 »,- հայտնում են նախարարությունից: