Աշխարհում Covid-19-ի դեմ ավելի քան 2 միլիարդ պատվաստում է արվել, հայտնում է AFP-ն: AFP-ի տվյալների հիման վրա կատարված հաշվարկներով` 215 երկրներում եւ տարածքներում առնվազն 2 109 696 022 պատվաստում է արվել:
Իսրայելը շարունակում է առաջատար մնալ՝ 10 մարդուց գրեթե վեցը լրիվ պատվաստված են:
Նրան հաջորդում են Կանադան (բնակչության 59%-ը ստացել է առնվազն մեկ պատվաստանյութ), Միացյալ Թագավորությունը (58,3%), Չիլին (56,6%) եւ ԱՄՆ-ը (51%):
Եվրամիությունում յուրաքանչյուր 10 մարդուց գրեթե չորսը ստացել է առնվազն մեկ պատվաստում, առաջատարը Գերմանիան է՝ 43,6%-ով, նրան հաջորդում են Իտալիան (40%), Ֆրանսիան եւ Իսպանիան՝ 39,4%:
Աշխարհի միայն վեց երկրներ դեռ պատվաստում չեն սկսել՝ Հյուսիսային Կորեան, Հայիթին, Տանզանիան, Չադը, Բուրունդին եւ Էրիթրեան: