ԵԱՏՄ երկրները հունիսի վերջին կավարտեն Իրանի հետ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների նախապատրաստումը: Այս մասին հայտարարվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում (SPIEF) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչի եւ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հանդիպման ժամանակ:
«Բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ որոշումները ԵԱՏՄ-ում կայացվել էին անցյալ տարվա դեկտեմբերին, այժմ միության երկրներն ավարտում են բանակցությունների համար հատուկ մանդատի ձեւավորումը: Հուսով ենք, որ մինչ 2021 թվականի հունիսի վերջը մենք կավարտենք անհրաժեշտ ընթացակարգերը եւ պատրաստ կլինենք բանակցություններ սկսել»,- ասված է ԵՏՀ հաղորդագրության մեջ: