Հայաստանում 2020թ. տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են նվազման ուղղությամբ։ 2020թ. կանխատեսվում էր անկում 7,9 տոկոսի մակարդակով, բայց փաստացի այն կազմել է 7,6 տոկոս։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում հունիսի 1-ին ասաց հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
Ընդ որում՝ ՀՆԱ-ն անվանական արտահայտմամբ կազմել է մոտ 6 տրլն 184 մլրդ դրամ, իսկ միջին գնաճը՝ 1,2 տոկոս։
Անդրադառնալով պետական պարտքին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այն կազմել է 7 մլրդ 968 մլն դոլար։