Երեկ հրապարակվեցին 2021թ հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշները։ Այս տարվա առաջին 4 ամիսներին առկա է աճ՝ 2.6%։ Ասեմ, որ այդ (համանման) թիվը Չինաստանում շուրջ 18.3% է (առաջին եռամսյակի համար) և 30.3 % արդյունաբերության մասով առաջին 4 ամիսների համար։ Չինացիք, սակայն, համեստորեն նշում են, որ նման բարձր թվերը պայմանավորված են նրանով, որ 2020-ի թվերը ցածր են եղել պանդեմիայի պատճառով։ Ի դեպ, աշխարհում ընդունված է ՀՆԱ թվերը հաշվառել եռամսյակներով։ Ամսեկան ՀՆԱ-ն մեծ աղճատումներ է տալիս։ ՀՀ-ում ուրիշ է։ ԱՎԾ-ն մոգոնել է ՏԱՑ ցուցանիշը և անում է ինչ ուզում է։ Եվ ահա 2021-ի առաջին 4 ամիսների ՏԱՑ-ը կազմել է +2.6%։ Ընդ որում 2021-ի ապրիլը 2020-ի նկատմամբ՝ 22.3%։ Հիմա էկոնոմիկայի նախարարն էլ ասում է. զգուշացնում էի չ՞է, որ 2021-ին երկնիշ աճ է լինելու։ Լավ ի՞նչ ասեr այս երևույթներին։ Նախ, աճ կա միայն այն պատճառով, որ 2021-ի մարտի կեսերից լոկդաուն էր։ 2-րդ, 2020-ի ապրիլին եղել է 22 աշխատանքային օր, իսկ 2021-ին՝ 21։ Երրորդ, 4 ամիսների ՏԱՑ-ի մեջ գյուղատնտեսություն չկա (այստեղ անկում ունենք)։ Ի՞նչ է ՏԱՑդ՝ անհասկանալի է։ Մի խոսքով, պետք է պրիդուրոկ լինել նման պայմաններում երկնիշ տնտեսական աճից խոսելիս։ Ստացվում է նիկոլականներն ի՞նչ ասում են՝ սուտ է։