Բրիտանական Daily Mail պարբերականը ներկայացրել է օդաչու Լի Մամֆորդի հեղինակային լուսանկարները, որոնք արվել են երկնքից՝ աշխարհի տարբեր կետերում։
Օդաչուն, որը լուսանկարները հրապարակել է իր ինստագրամյան էջում, ձեռք է բերել 16 հազար հետևորդ՝ ճանապարհորդությունների ընթացքում ֆիքսած անհավատալի պատկերների շնորհիվ։
33-ամյա Լին, որը բնակվում է Հոնկոնգում և այցելել է ավելի քան 40 երկիր, պարբերականին ասել է․ «Ես միշտ սիրել եմ ճանապարհորդել և երբ օդաչու դառնալու երազանքս իրականացել է, դա ինձ հնարավորություն է տվել տեսնելու աշխարհի ամենաանհավանական տեսարժան վայրերից որոշները»։
«Հատկապես վերևից արված լուսանկարները հրապուրում են մարդկանց, քանի որ այնպիսի դիրքից են նկարված, որը սովորաբար մեծամասնությունը չի տեսնում», - նշել է օդաչուն։
Ստորև ներկայացնում ենք Լի Մամֆորդի կողմից արված լուսանկարները․
Հոնկոնգ
«Քենյոնլենդ Նեշնըլ Փարք»․ Յուտա, Միացյալ Նահանգներ
«Գոլդըն Գեյթ» կամուրջ․ Սան Ֆրանցիսկո, Միացյալ Նահանգներ
Միրիսսա լողափ․ Շրի Լանկա
Թումփակ Սեուա ջրվեժ․ Արևելյան Ճավա, Ինդոնեզիա
«Զիոն ազգային պարկ»․ Յուտա, Միացյալ Նահանգներ
Հուանշան լեռ․ Չինաստան
Հոնկոնգ
Հա Փուո․ Չինաստան
«Նայն արք» կամուրջ․ Դեմոդարա, Շրի Լանկա
«Մեմորիզ Այշա»․ Ուադի Ռում անապատ, Հորդանան
«Օլդ Հարի Ռոքս»․ Դորսեթ, Մեծ Բրիտանիա
«Քլիր Ուոթեր Բեյ»․ Հոնկոնգ
Մաասին գետ․ Ֆիլիպիններ
Բրոմո լեռ․ Արևելյան Ճավա, Ինդոնեզիա
Հոնկոնգ
Լոֆոթեն կղզիներ․ Նորվեգիա
Սիդնեյ․ Ավստրալիա