Իտալիայում սխալմամբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միանգամից 4 չափաբաժին է ներարկվել 67-ամյա կնոջը


Իտալիայում սխալմամբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միանգամից 4 չափաբաժին է ներարկվել 67-ամյա կնոջը
Մայիս 18 18:20 2021

Իտալիայի Լիվոռնո քաղաքի բնակչուհին սխալմամբ Pfizer/BioNTech ամերիկա-գերմանական հակակորոնավիրուսային պատվաստանյութի 4 չափաբաժին է ստացել: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իտալական աղբյուրին, սա արդեն երկրորդ նման դեպքն է երկրում:

Հաղորդվում է, որ 67-ամյա կինը գտնվում է բժշկական վերահսկողության ներքո և իրեն լավ է զգում: Փորձարարական հետազոտության տվյալներով՝ այդ դեղամիջոցի 4 չափաբաժնի ներարկումը չպետք է ծանր ռեակցիաներ առաջացնի օրգանիզմում: Միևնույն ժամանակ նշվում է, որ տարեց մարդկանց (80 տարեկանից բարձր) շրջանում պատվաստումից ընդհանուր առողջական վիճակի կտրուկ վատթարացում է տեղի ունենում: Աս մասին պաշտոնական տվյալներ չկան:

Հիշեցնենք, որ Իտալիայում ավելի վաղ նման դեպք էր տեղի ունեցել 23-ամյա ուսանողու հետ, որին սխալմամբ պատվաստանյութի մի քանի չափաբաժին էին ներարկել: Սկզբում հաղորդվում էր 6 դեղաչափի մասին, այնուհետև բուժքույրը վստահեցրել էր, որ սրվակում 4 չափաբաժին է եղել:

Իտալիայում ներկայում պատվաստվել է 9 մլն մարդ, ինչը կազմում է բնակչության 15 տոկոսը: Մեծամասամբ երկրում կիրառվում է Pfizer և BioNTech ընկերությունների համատեղ արտադրության պատվաստանյութը:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածներ թիվը գերազանցել է 4.1 մլն-ը, վիրուսից մահացածներինը՝ 124 000-ը: