Հայաստանում 12 000 հոգի արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. Նախարար


Հայաստանում 12 000 հոգի արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. Նախարար
Մայիս 10 19:40 2021

Հայաստանում 12 000 հոգի արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, այս ցուցանիշը դեռեւս գոհացուցիչ չի, այդ պատճառով աշխատանքներ են տարվում՝ պատվաստվողների թիվը մեծացնելու համար: Մեկ տարվա ընթացքում, նախարարի պաշտոնակատարի խոսքով, եթե բավական քանակությամբ մարդիկ պատվաստվեն, քովիդին կլինի «հաջողություն ասել»: Իսկ մարդիկ ավելի շատ կսկսեն պատվաստվել, երբ տեսնենք, որ իրենց հարեւանը, բարեկամը պատվաստվել է, ոչ մի խնդիր չի ունեցել եւ հանգիստ վերադարձել է բնականոն կյանքին:

Նախարարության կողմից էլ, Անահիտ Ավանեսյանի խոսքով, ամեն ինչ արվում է, որ պատվաստանյութը հասանելի լինի 18 տարեկանից բարձր բոլոր ցանկացողների համար: