Մալդիվներում կկառուցվի աշխարհում առաջին լողացող կղզի-քաղաքը (լուսանկարներ, տեսանյութ)


Մալդիվներում կկառուցվի աշխարհում առաջին լողացող կղզի-քաղաքը (լուսանկարներ, տեսանյութ)
Մայիս 1 02:53 2021

Մալդիվյան կղզիների պետական պաշտոնյաները հայտարարել են աշխարհում առաջին լողացող կղզի-քաղաքը կառուցելու ծրագրերի մասին, գրում է Luxury Launches-ը։

ՆԱՍԱ-ի տվյալներով՝ Մալդիվները, աշխարհում ծովի մակարդակից ամենացածր գտնվող երկիրն է․ Մալդիվյան կղզիները ջրի տակ հայտնվելու ամենաբարձր հավանականությունն ունեն: Այս երկրի բնակչությունը կանգնած է կործանման լուրջ վտանգի առջև. գլոբալ տաքացման հետևանքով ամեն տարի կղզին ավելի ու ավելի է ընկղմվում ջրի մեջ, ուստի լողացող քաղաքի գաղափարը հեղափոխական է, նկատում է աղբյուրը։

Լողացող քաղաքը կկառուցվի Մալդիվյան կղզիների մայրաքաղաք Մալեից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա գտնվող ծովածոցում։ Այն կկառուցի նիդեռլանդական Dutch Docklands ընկերությունը, որը լողացող ենթակառուցվածքի ոլորտում համաշխարհային առաջատար է։

Մալդիվյան լողացող քաղաքը (Maldives Floating City) կզբաղեցնի մոտ 200 հեկտար տարածք, կներառի ցածր բնակելի և առևտրային շենքեր, հիվանդանոց, դպրոց և այլն։ Բնակարանները հնարավոր կլինի ձեռք բերել սկսած 92 քառակուսի մետրի համար 250 000 դոլարով։