Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգելանի շրջանում միջազգային օդանավակայանի հիմքն է դրել, հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը։ Հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել Մեխակավանի (Ջաբրայիլի) և Կովսականի (Զանգելանի) շրջաններ կատարած այցի ժամանակ: Արարողության ընթացքում Ալիևը նշել է, որ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի թռիչքուղին շահագործման կհանձնվի ընթացիկ տարում: |
